Գլխավոր / Ծառայություններ / Ֆինանսական տնօրեն (CFO)
Փոքր և միջին բիզնեսներում ֆինանսներին հաճախ հետևում է կամ հաշվապահը, կամ հենց սեփականատերը։ Սկզբում դա աշխատում է, բայց բիզնեսի աճի հետ դժվարանում է պատասխանել նույնիսկ պարզ հարցին՝ որքա՞ն շահույթ ունեցանք։ Ֆինանսիստի գործը առանձին գործ է. մենք դառնում ենք ձեր ֆինանսիստը կամ ֆինանսական տնօրենը (CFO) այն ձևաչափով, որը համապատասխանում է բիզնեսի այսօրվա փուլին։ Հիմքում՝ ճշգրիտ և ամբողջական հաշվապահություն և ներքին վերահսկողություն, որը նույնպես ապահովում ենք մենք։
Շարունակական ռազմավարական աշխատանք. բյուջե, դրամական հոսքերի կանխատեսում, KPI, գնագոյացում, բանկեր և ներդրողներ։
Ավելի մոտ ձեր թիմին. ամենօրյա ֆինանսական ղեկավարում, հաշվապահության համակարգում և վերահսկում։
Երբ ֆինանսական տնօրենը հեռացել է, կամ առջևում վարկ, ներդրում, առաջին աուդիտ կամ վերակազմավորում է։
Բոլոր ձևաչափերը կարող են լինել ամբողջությամբ հեռավար՝ ամբողջ Հայաստանում և արտերկրում։
Լսում ենք ձեզ՝ ինչն է անհանգստացնում, ինչ որոշումներ են սպասվում։
Նայում ենք հաշվապահությանը, դրամական հոսքերին և շահութաբերությանը։
Համաձայնեցնում ենք ձևաչափը, պատրաստում դրամական հոսքերի կանխատեսում և հիմնական ցուցանիշներ։
Ամսական հանդիպում, որտեղ թվերը վերածվում են որոշումների։
Հաշվապահի գործը ճշգրիտ հաշվառումն ու հաշվետվություններն են՝ «ի՞նչ եղավ» հարցի պատասխանը։ Ֆինանսիստը վերլուծում է այդ թվերը, պլանավորում և օգնում է որոշել՝ «ի՞նչ անենք հետո»։ Երբ երկու գործը դրվում է մեկ մարդու վրա, սովորաբար տուժում են երկուսն էլ։
Առանց դրանց շահույթը սխալ է երևում, և չգիտեք՝ իրականում որքան է ծախսվում։ Բացի այդ, առանց պատշաճ փաստաթղթերի ծախսը հարկային առումով կարող է չընդունվել որպես նվազեցվող։ Մենք օգնում ենք կազմակերպել, որ այդ ծախսերը ճիշտ փաստաթղթավորվեն և հաշվառվեն։
Դա պարզ կանոնների համակարգ է՝ վճարումների հաստատման կարգ, դրամարկղի և պահեստի ստուգումներ, բանկային հասանելիությունների կառավարում, ամսական համադրումներ։ Այն կանխում է ակտիվների և միջոցների կորուստը, որը սեփականատերը կարող է չտեսնել։ Մենք ներդնում ենք համակարգը և պարբերաբար ստուգում, որ այն աշխատի։
Fractional CFO-ն աշխատում է ամսական մի քանի օր՝ կենտրոնանալով ռազմավարության, պլանավորման և վերլուծության վրա։ Part-time CFO-ն ներգրավված է ամեն շաբաթ որոշակի ժամերով և ավելի մոտ է ամենօրյա ֆինանսական գործընթացներին։
Երբ անհրաժեշտ է արագ և ժամանակավոր լուծում՝ ֆինանսական տնօրենը հեռացել է, առջևում վարկ, ներդրում, առաջին աուդիտ կամ վերակազմավորում է։ Interim CFO-ն ապահովում է գործառույթի անխափան աշխատանքը և փոխանցումը մշտական աշխատակցին։
Այո։ Կարելի է սկսել fractional ձևաչափից և ընդլայնել ներգրավվածությունը բիզնեսի աճին զուգընթաց, կամ հակառակը։
Այո, հաճախ հենց այդպես ենք աշխատում՝ ուղղորդելով և վերահսկելով ներքին թիմը։ Անհրաժեշտության դեպքում հաշվապահությունը նույնպես կարող ենք վերցնել մեզ վրա։
Գրեք կամ զանգահարեք, պատմեք ձեր բիզնեսի մասին, և կառաջարկենք համապատասխան լուծում։ Աշխատում ենք երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00–18:00, շաբաթ օրը՝ 10:00–16:00, հայերեն, ռուսերեն և անգլերեն։
