Գլխավոր / Ծառայություններ / Հարկային խորհրդատվություն
Օգնում ենք ընտրել ճիշտ հարկման ռեժիմը, խուսափել տուգանքներից և օրինական ճանապարհով նվազեցնել հարկային բեռը։ Խորհրդատվությունը կարող է լինել առանձին ծառայություն կամ հաշվապահական սպասարկման մաս։
Պարզում ենք իրավիճակը և այն, ինչ ուզում եք որոշել։
Ուսումնասիրում ենք փաստաթղթերը, թվերը և օրենսդրությունը։
Տալիս ենք հստակ առաջարկներ՝ հիմնավորված հաշվարկներով։
Օգնում ենք կիրառել որոշումը և պատասխանել ՊԵԿ-ի հարցերին։
Կախված է գործունեության տեսակից, շրջանառությունից և ծախսերի կառուցվածքից։ Օրինակ՝ շրջանառության հարկը հասանելի է մինչև 115 մլն դրամ տարեկան շրջանառության դեպքում, իսկ դրույքաչափը 1%-ից 12% է՝ ըստ գործունեության։ Մենք հաշվարկում ենք տարբերակները ձեր թվերով։
Գործող բիզնեսները՝ յուրաքանչյուր տարվա փետրվարի 1–20-ը, նոր գրանցվածները՝ գրանցումից հետո 20 օրվա ընթացքում։
Այո, հարկային խորհրդատվությունը կարող ենք մատուցել առանձին՝ աշխատելով ձեր ներկա հաշվապահի հետ։
Գրեք կամ զանգահարեք, պատմեք ձեր բիզնեսի մասին, և կառաջարկենք համապատասխան լուծում։ Աշխատում ենք երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00–18:00, շաբաթ օրը՝ 10:00–16:00, հայերեն, ռուսերեն և անգլերեն։
