Ֆինանսների կառավարման խորհրդատվություն

Գլխավոր / Ծառայություններ / Ֆինանսների կառավարման խորհրդատվություն

Ծառայություններ

Թվերը դարձնում ենք որոշումներ։ Կառուցում ենք բյուջե, դրամական հոսքերի պլան և կառավարչական հաշվետվություններ, որպեսզի հստակ տեսնեք՝ որտեղից է գալիս և ուր է գնում ձեր գումարը։

Ինչ է ներառված

Ում համար է

Ինչպես ենք աշխատում

01

Ախտորոշում

Գնահատում ենք ներկա ֆինանսական տվյալներն ու գործընթացները։

02

Համակարգի նախագծում

Որոշում ենք, թե ինչ ցուցանիշներ և հաշվետվություններ են պետք ձեզ։

03

Ներդրում

Կառուցում ենք մոդելները, աղյուսակները և հաշվետվությունները։

04

Ուղեկցում

Կանոնավոր թարմացնում ենք տվյալները և քննարկում արդյունքները ձեզ հետ։

Հաճախ տրվող հարցեր

Ինչո՞վ է կառավարչական հաշվառումը տարբերվում հաշվապահականից։

Հաշվապահական հաշվառումը կառուցված է օրենսդրական և հարկային պահանջների համար, իսկ կառավարչականը՝ ձեր որոշումների համար։ Այն ցույց է տալիս շահութաբերությունը ըստ ծառայությունների, ապրանքների կամ նախագծերի, ինչպես նաև դրամական հոսքերի կանխատեսումը։

Ի՞նչ ծրագրերով եք աշխատում։

Աշխատում ենք այն ծրագրերի տվյալներով, որոնք արդեն օգտագործում եք, իսկ հաշվետվությունները պատրաստում ենք Excel-ում կամ Google Sheets-ում։

Կարո՞ղ է այս ծառայությունը համակցվել հաշվապահական սպասարկման հետ։

Այո։ Երբ հաշվառումը վարում ենք մենք, կառավարչական հաշվետվությունները պատրաստվում են ավելի արագ և ճշգրիտ։

Եկեք քննարկենք ձեր իրավիճակը

Գրեք կամ զանգահարեք, պատմեք ձեր բիզնեսի մասին, և կառաջարկենք համապատասխան լուծում։ Աշխատում ենք երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00–18:00, շաբաթ օրը՝ 10:00–16:00, հայերեն, ռուսերեն և անգլերեն։