Երբ բիզնեսի սեփականատերը լսում է «ֆինանսական տնօրեն» բառերը, հաճախ պատկերացնում է խոշոր ընկերություն և լրիվ դրույքով աշխատող ղեկավար։ Իրականում CFO-ի դերը կարելի է կազմակերպել տարբեր ձևաչափերով, և աճող փոքր ու միջին բիզնեսի համար դա հաճախ ավելի խելամիտ լուծում է։
Ինչո՞ւ է ֆինանսիստի գործը առանձին
Փոքր և միջին բիզնեսներում ֆինանսների ֆունկցիան սովորաբար կամ դրվում է հաշվապահի վրա, կամ սեփականատերն է այն անում ինքնուրույն։ Սկզբում դա աշխատում է։ Բայց գործարքները շատանում են, ժամանակը՝ քչանում, և մի օր դժվար է դառնում պատասխանել պարզ հարցին՝ որքա՞ն շահույթ ունեցանք։ Հաշվապահի գործը ճշգրիտ հաշվառումն է, ֆինանսիստինը՝ վերլուծությունն ու պլանավորումը։ Երբ երկուսը դրվում են մեկ մարդու վրա, տուժում են երկուսն էլ։
Ի՞նչ է անում ֆինանսական տնօրենը
Հաշվապահը պատասխանում է «ի՞նչ եղավ» հարցին. գրանցում է գործարքները, հաշվարկում հարկերը և ներկայացնում հաշվետվությունները։ Ֆինանսական տնօրենը պատասխանում է «ի՞նչ անենք հետո» հարցին.
- կազմում է բյուջե և կանխատեսում դրամական հոսքերը,
- վերլուծում է՝ որ ապրանքներն ու հաճախորդներն են իրականում շահույթ բերում,
- օգնում է որոշել գների, աշխատակիցների և ներդրումների հարցերը,
- պատրաստում է ընկերությանը բանկային վարկի, ներդրման կամ աուդիտի։
Fractional CFO
Շարունակական համագործակցություն՝ մի քանի օր ամսական։ Ֆինանսական տնօրենը կենտրոնանում է ռազմավարական հարցերի վրա. բյուջե, դրամական հոսքերի կանխատեսում, ամսական կառավարչական հաշվետվություն և ցուցանիշներ, աշխատանք բանկերի և ներդրողների հետ։ Հարմար է աճող ընկերություններին, որոնց պետք է կանոնավոր ֆինանսական ղեկավարում, բայց ոչ ամեն օր։
Part-time CFO
Ֆինանսական տնօրենը ներգրավված է ամեն շաբաթ՝ որոշակի ժամերով։ Նա ավելի մոտ է թիմին և ամենօրյա գործընթացներին. համակարգում է հաշվապահությունը, վերահսկում վճարումները, մասնակցում է կառավարման հանդիպումներին։ Հարմար է, երբ ֆինանսական որոշումները շատ են և հաճախակի։
Interim CFO
Ժամանակավոր, լիարժեք ներգրավվածություն որոշակի ժամկետով։ Նման ձևաչափը պետք է, երբ ֆինանսական տնօրենը հեռացել է և նորին գտնելը ժամանակ է պահանջում, կամ երբ առջևում կարևոր իրադարձություն է՝ բանկային վարկ, ներդրում, առաջին աուդիտ, արագ աճ կամ վերակազմավորում։ Interim CFO-ն ապահովում է ֆինանսական գործառույթի անխափան աշխատանքը և կարգավորված փոխանցումը մշտական աշխատակցին։
Remote CFO
Սա առանձին ձևաչափ չէ, այլ աշխատանքի եղանակ։ Վերոնշյալ բոլոր տարբերակները կարող են լինել ամբողջությամբ հեռավար։ Հայաստանում էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերը, առցանց բանկինգը և ՊԵԿ էլեկտրոնային համակարգը դա հնարավոր են դարձնում առանց որակի կորստի։
Հիմքը՝ ամբողջական հաշվառում և ներքին վերահսկողություն
Ցանկացած ձևաչափում ֆինանսիստի աշխատանքը այնքան լավն է, որքան հաշվառումը, որի վրա այն հենվում է։ Հաշվառման մեջ պետք է լինեն բոլոր բանկային հաշիվներն ու դրամարկղը, անձնական քարտից վճարված բիզնես ծախսերը, սեփականատիրոջ տված և վերցրած գումարները, պաշարներն ու պարտքերը։ Իսկ ներքին վերահսկողությունը՝ վճարումների հաստատման կարգ, դրամարկղի և պահեստի ստուգումներ, բանկային հասանելիությունների կառավարում, ամսական համադրումներ, կանխում է ակտիվների և միջոցների կորուստը, որը սեփականատերը կարող է չնկատել։
Ինչպե՞ս ընտրել
Պատասխանեք երեք հարցի.
- Կա՞ կոնկրետ իրադարձություն կամ ժամկետ (CFO-ի հեռանալ, վարկ, աուդիտ)։ Եթե այո, սկսեք interim ձևաչափից։
- Որքա՞ն հաճախ են ֆինանսական որոշումներ կայացվում։ Եթե ամեն շաբաթ, հարմար է part-time ձևաչափը։ Եթե հիմնականում ամսական պլանավորում և վերլուծություն է պետք, fractional-ը բավարար է։
- Կա՞ ներքին հաշվապահ կամ թիմ։ Եթե այո, CFO-ն կարող է ուղղորդել նրանց։ Եթե ոչ, հաշվապահությունը կարելի է նույնպես փոխանցել։
Ձևաչափը կարելի է փոխել բիզնեսի զարգացմանը զուգընթաց։
Ինչպե՞ս ենք աշխատում Getwing-ում
Սկսում ենք զրույցից, որպեսզի հասկանանք ձեր նպատակներն ու մտահոգությունները։ Այնուհետև նայում ենք հաշվապահությանը, դրամական հոսքերին և շահութաբերությանը, համաձայնեցնում ձևաչափը և պատրաստում առաջին գործիքները՝ դրամական հոսքերի կանխատեսում և մի քանի հիմնական ցուցանիշ։ Հետո սկսվում է ամսական ռիթմը, որտեղ թվերը վերածվում են որոշումների։ Հիմքում վստահելի հաշվապահությունն ու հարկային աշխատանքն են, որոնք նույնպես կարող ենք վերցնել մեզ վրա։
Ուզո՞ւմ եք հասկանալ՝ որ ձևաչափն է ճիշտ ձեր բիզնեսի համար։ Կարդացեք մեր CFO ծառայությունների մասին կամ գրեք մեզ WhatsApp-ով։
